Գերմանիան չի կարող միջնորդ լինել ուկրաինա-ռուսական հակամարտության մեջ, քանի որ այդդ երկիրը չեզոք չէ, այլ աջակցում է հակամարտության մեկ կողմին։ Ըստ RT-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ըստ նրա՝ Ռուսաստանը որոշ դեպքերում Գերմանիային Ուկրաինայում ռազմական գործողությունների մասնակից է համարում։
Միևնույն ժամանակ, ըստ Պուտինի, եթե Գերմանիայի կանցլեր Մերցը ցանկանում է զանգահարել և խոսել, Ռուսաստանը չի հրաժարվել շփումներից և բաց է դրա համար:
«Իրենք են դադարեցրել այդ կապերը, թող իրենք էլ դրանք վերականգնեն», -հավելել է Ռուսաստանի նախագահը։




























