ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճիշտ է, երբ ասում է, որ իր կառաարման օրոք Ուկրաինայի հակամարտությունը կարող էր տեղի չունենալ։ Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա նշել է, որ Ռուսաստանը ինքնաբավ է սեփական անվտանգության հարցում։ «Մենք ՆԱՏՕ-ի որևէ վերազինում չենք համարում սպառնալիք Ռուսաստանի Դաշնության համար», -շեշտել է Պուտինը։

Նա համոզմունք է հայտնել, որ արևմտյան իշխանությունները միշտ օգտագործել են «Արևելքից եկող սպառնալիքի» պատրվակը հարկատուներից գումար շորթելու և սեփական սխալները բացատրելու համար։

«Այն լեգենդը, որ Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա, անհեթեթություն է։ Ռուսաստանի և Արևմտյան Եվրոպայի միջև ճգնաժամը սկսվել է 2014 թվականին, բայց ոչ թե Ղրիմի վերադարձի, այլ Կիևում պետական ​​հեղաշրջման սադրանքի պատճառով», -կրկնել է Պուտինը։