Իրանում ձերբակալվել է մոտ երկու տասնյակ մարդ, որոնց կասկածում են իսրայելական անօդաչու թռչող սարքերի հավաքման մեջ: Այս մասին հայտնել է իրանական Mehr լրատվական գործակալությունը:

Հասանելի տեղեկությունների համաձայն՝ Մաշհադ քաղաքում ձերբակալվել է 18 իսրայելցի գործակալ: Նրանք գաղտնի աշխատել են Իսրայելի համար հետախուզական և հարձակողական անօդաչու թռչող սարքերի նախագծման վրա: