Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը 5 օրով գործուղվում է Բրյուսել։
Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
- Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանին 2025 թվականի հունիսի 25-ից 29-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ Եվրոպական հանձնաժողովի համապատասխան մարմինների հետ հանդիպումներին և Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) խորհրդի հերթական նստաշրջանին մասնակցելու նպատակով:
- Էդուարդ Հակոբյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին հատկացված միջոցների հաշվին:
- Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ 2 համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի։





























