«ԿԽՄԿ ներկայացուցիչները հունիսին կրկին այցելել են Բաքվում գտնվող հայերին, որոնց անունները հաստատել են մեր կազմակերպությանն Ադրբեջանի իշխանությունները»: Այս մասին NEWS.am–ին հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:
«Նրանք ծանրոցներ են ստացել հարազատներից, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները առանձնազրույցներ են ունեցել նրանց հետ և հնարավորություն տվել կապ հաստատել ընտանիքների հետ»,–հավելեց նա։





























