Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի կառավարությունները համատեղ աշխատում են Կասպից ծովի ծանծաղացման խնդիրը լուծելու ուղղությամբ։ Ըստ ТАСС գործակալության՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Խնդիրը, իհարկե, շատ մեծ է, եթե ոչ գլոբալ բնույթի։ Մենք գիտենք Արալյան ծովի և այլնին առնչվող ողբերգական օրինակներ։ Այստեղ անհրաժեշտ է ժամանակին համակարգված գործողություններ ձեռնարկել։ Կառավարությանն անհրաժեշտ հրահանգներ են տրվել։ Ես գիտեմ, որ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը՝ Ադրբեջանի կառավարության հետ համատեղ, աշխատում է այդ ուղղությամբ և տարբերակներ է փնտրում։ Այստեղ գլխավորը գործելն է առանց որևէ քաշքշոցի , այլ համառորեն, մշտական հիմունքներով», -ասել է Պուտինը։




























