Ես իմ կյանքը նվիրել եմ ժողովրդավարության պաշտպանությանը և ազատության համար պայքարին, այդ պատճառով մենք հանդես եկանք ընդդեմ Պուտինի, և այդ պատճառով ես հանդես եկա ընդդեմ Թրամփի։ Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Բրիջիթ Բրինկը։
«Իմ հաջորդ առաքելությունն է՝ պայքարել այն բանի համար, ինչ ունենք այստեղ՝ տանը։ Ես առաջադրվում եմ Կոնգրեսում ընտրվելու համար։ Ժամանակն է Միչիգանի ընտանիքներին առաջին տեղում դնել», -շեշտել է նա։





























