Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն «հնարավորություն ունի» և «կհարվածի Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին»։

«Մենք պատերազմական վիճակում ենք, չենք բացահայտի ժամանակացույցը։ Մենք կհասնենք մեր բոլոր նպատակներին, կհարվածենք բոլոր միջուկային օբյեկտներին. մենք ունենք դրա համար անհրաժեշտ ուժը»,- ըստ CNN-ի՝ հայտարարել է Նեթանյահուն։

Նա հավելել է, որ Իսրայելը չի ​​սպասում Միացյալ Նահանգների «կանաչ լույսին», սակայն հայտարարել է, որ Թրամփի վարչակազմն օգնում է Իսրայելին պաշտպանական հարցերում։