ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «չի վախենում» անհրաժեշտության դեպքում ուժ կիրառել, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, հաղորդում է Sky News-ը։
«Նախագահը հստակեցրել է, որ միշտ ձգտում է դիվանագիտության, բայց չի վախենում անհրաժեշտության դեպքում ուժ կիրառել։ Իրանը և ամբողջ աշխարհը պետք է իմանան, որ ԱՄՆ զինված ուժերը աշխարհում ամենաուժեղն են, և մենք ունենք այնպիսի կարողություններ, որոնք այս մոլորակի վրա ոչ մի այլ երկիր չունի», - հավելել է նա։





























