Իրանի կողմից Իսրայելի Բեեր Շեբա քաղաքի վրա արձակված բալիստիկ հրթիռը ընկել է բնակելի թաղամասում՝ պատճառելով մեծ վնաս, հաղորդում է The Times of Israel-ը։

«Բեեր Շեբայում արձակված իրանական բալիստիկ հրթիռը մեծ վնաս է հասցրել», - ասվում է հաղորդագրության մեջ։

Թերթը գրել է, որ հրթիռն ընկել է բնակելի շենքերի մոտ՝ վնասելով մոտակա շենքերը և մի քանի մեքենաներ հրդեհելով։ Թերթը նշել է, որ տուժածների մասին տեղեկություններ չեն եղել։

Հրթիռային հարվածը հաջորդել է իրանական գիշերային անօդաչու թռչող սարքերի հարձակումներին, որոնցից մի քանիսը խոցվել են։