Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգները Ֆորդոյում գտնվող Իրանի միջուկային օբյեկտին հարվածելու համար հակաբունկերային ռումբեր չի օգտագործի։ 

«Հուսով եմ՝ դա տեղի չի ունենա։ Հուսով եմ, որ մենք կարող ենք դիվանագիտական լուծման վերադառնալ։ Մենք կարծում ենք, որ ունենք լավ համաձայնագիր և հուսալի վերահսկողություն։ Գիտեք, բունկերներ ոչնչացնելու անհրաժեշտություն չկա»։

Գրոսսին նաև «մաքուր ենթադրություններ» է անվանել այն պնդումները, թե Իրանն իր ունեցած ուրանի շնորհիվ մոտ ապագայում կարող է ատոմային ռումբ ստեղծել։ Նրա խոսքերով՝ վառելիք ունենալը դեռ չի նշանակում զենքի ստեղծում։ Նա ընդգծել է, որ նման տրամաբանությամբ կարելի է միջուկային զենքի ստեղծման մեջ մեղադրել բոլոր այն երկրներին, որտեղ ատոմակայաններ են գործում։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավարը նախկինում հայտարարել է, որ Իսրայելի հարձակումների սկսվելու պահին Իրանը չի աշխատել միջուկային ռումբ ստեղծելու վրա։