Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է մոտ ապագայում ԱՄՆ-ի կողմից չեղարկված, հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հանդիպման նոր ամսաթվերի շուրջ համաձայնության գալ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Հանդիպումը նախատեսված է եղել որպես ռուս և ամերիկացի դիվանագետների բանակցությունների հերթական փուլ, սակայն ամերիկյան կողմն առայժմ չեղարկել է այս հանդիպումը», - հիշեցրել է նա, - «Հուսով ենք, որ մոտ ապագայում կհասնենք նոր ժամկետների համաձայնեցման, քանի որ դա անհրաժեշտ է»։