Իսրայելի կողմից Իրանի տնտեսական ենթակառուցվածքների վրա հարվածները կարող են աղետալի հետևանքներ ունենալ, այդ թվում՝ խաթարել համաշխարհային շուկաների էներգամատակարարման կայունությունը, հայտարարել է Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմեդ բին Աբդուլ Ռահման ալ Թանին։

Ինչպես նշվում է Կատարի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Էյդեի հետ հեռախոսազրույցի ժամանակ Կատարի վարչապետը նշել է «Իրանի տնտեսական օբյեկտների վրա Իսրայելի հարվածների վտանգը՝ նախազգուշացնելով տարածաշրջանի և աշխարհի, մասնավորապես՝ էներգամատակարարման կայունության համար աղետալի հետևանքների մասին»։