Հետազոտողների խումբն օգտագործել է աստղագիտության մեջ լայնորեն կիրառվող տեխնիկա՝ ինտերֆերոմետրիա՝ մոտ 1.5 կմ հեռավորությունից տեքստ կարդալու համար։ Դրա մասին հոդվածը հրապարակվել է Physical Review Letters ամսագրում:

Միաժամանակ, թիմը որոշ փոփոխություններ է արել այդ տեխնիկայում. ճառագայթման ալիքները, լույսը կամ ձայնը համատեղելու փոխարեն օգտագործվել է մի քանի լույսի սենսորներից ստացված տեղեկատվությունը, հաղորդում է Техкульт-ը։ Հավաքված տվյալների հիման վրա ձևավորվել է հեռավոր օբյեկտի շատ ճշգրիտ պատկեր։

Չինաստանի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի հետազոտողները օգտագործել են ութ ինֆրակարմիր լազերային ճառագայթներ, որոնք ուղղված են հեռավոր օբյեկտի վրա՝ դրա պատկերը ստանալու համար։ Համակարգը ցուցաբերել է բարձր զգայունություն՝ մոտ 1.5 կմ հեռավորությունից ճանաչելով 3 մմ չափսի առանձին տառերի ձևերը։

Լազերային ճառագայթը բաժանել են ութ ճառագայթների, ինչը հնարավորություն է տվել տարբերակելու առարկաների ձևերը, նույնիսկ եթե դրանք անցնում են մթնոլորտով։ Պարզվել է, որ մեկ ճառագայթն ավելի ցածր լուծաչափ ունի՝ համեմատած ութ առանձին ճառագայթների հետ։ Նման տեխնոլոգիայի օգնությամբ, օրինակ, հնարավոր է արդյունավետորեն հետևել տիեզերական աղբին կամ վերահսկել հեռավոր օբյեկտները՝ ի շահ հատուկ ծառայությունների։