Ռուսաստանը Սումի քաղաքը գրավելու նպատակ չունի, բայց նման հնարավորությունը բացառված չէ։ Ըստ ռուսական РИА Новости գործակալության՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա հիշեցրել է հին կանոնը. « Որտեղ ռուս զինվորը ոտք է դնում, այդ հողը մերն է դառնում»։
«Ռուսաստանը ստիպված է անվտանգության գոտիներ ստեղծել Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով, ինչը շեղում է արդեն իսկ չհամալրված ուկրաինական ուժերի ուշադրությունը»,-նշել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահը շեշտել է, որ ռուսական բանակն ամեն օր գրոհում է շփման գծի ամբողջ երկայնքով։
Պուտինը հավելել է, որ Ուկրաինան Կուրսկի մարզում 76 հազար մարդ է կորցրել։





























