Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի նախկին խորհրդական Գրիշա Թամրազյանն իր աջակցությունն է հայտնել բարերար, գործարար Սամվել Կարապետյանին։

«Սամվել Կարապետյանը մեծ բարերար է, որը իր գումարներն աշխատել է Հայաստանից դուրս, սակայն Հայաստանի և Արցախի համար արել է մեծածավալ ներդրումներ, ինչպես նաև հսկայական աշխատանք է կատարել հայապահպանության գործում ողջ աշխարհում: Լինելով բացառիկ մեծ հայ նա նվիրատվություններ է արել գրեթե բոլոր ոլորտներում՝ մշակութային, սոցիալական, կրթության, առողջապահության, հոգևոր և այլն: Չտեսնել այս ամենը, նշանակում է լինել կույր կամ անբարոյական: Ես, որպես ԿԳՄՍ նախկին փոխնախարար կարող եմ հիշեցնել միայն մի փոքր դրվագ նրա անսահման մեծ գործունեությունից: 2009-17թթ նա եղել ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, որի ընթացքում նրա կողմից նվիրաբերվել է 10 միլիոն դոլարից ավելի գոմար հայկական ըմբշամարտը զարգացնելու համար: Այդ տարիներին աննախադեպ արդյունքներ են գրանցվել. օլիմպիական 1 չեմպիոն, 2 արծաթե մեդալակիրներ, աշխարհի առաջնության 6 ոսկե մեդալ և Եվրոպայի 8 ոսկե մադալ: Մեր ըմբշամարտի մինչ օրս գրանցված արդյունքների համար պարտական ենք նաև նրան: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ՄԵԾ ՀԱՅ:

Եվ վերջում ուզում եմ միայն ավելացնել, որ սա տեսակի պայքար է և ԵՍ ՈՐՊԵՍ ՀԱՅ ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՄ, ՈՐ ԻՄ ՁԵՎՈՎ ՄԻՋԱՄՏԵԼՈՒ ԵՄ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ ԱՐՇԱՎԻՆ»,– գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։