Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտահոգություն է հայտնել այն առնչությամբ, որ աշխարհը սկսում է գլորվել դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ։

«Ես դա ասում եմ առանց որևէ հեգնանքի, առանց կատակի։ Իհարկե, հակամարտության մեծ ներուժ կա, այն աճում է։ Եվ մեր քթի տակ դա ուղղակիորեն վերաբերում է մեզ՝ հակամարտություն, որը տեղի է ունենում Ուկրաինայում։ Այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում։ Իհարկե, մենք շատ մտահոգված ենք Իրանի միջուկային օբյեկտների շուրջ ստեղծված իրավիճակով», -ըստ РБК-ի՝ հավելել է Ռուսաստանի նախագահը։