Իրանը չի բանակցի կողմերից որևէ մեկի հետ, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակումները, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի իր գործընկերների հետ հանդիպումից հետո։
Իսրայելական «ռեժիմը» պետք է դադարեցնի իր հանցագործություններն ու ագրեսիան Իրանի դեմ, ըստ իրանական Mehr գործակալության՝ հայտարարել է նա։
Իրանի գլխավոր դիվանագետը կրկին հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ ունի։





























