Նիդերլանդների խորհրդարանը Խորհրդային Միության կողմից Ղրիմի թաթարների տեղահանությունը ճանաչել է որպես ցեղասպանություն, հաղորդում է DW-ն։

Ղրիմի թաթարների տեղահանությունը որպես ցեղասպանություն է ճանաչվել նաև Բալթյան երկրների, Կանադայի, Լեհաստանի և Չեխիայի խորհրդարանների կողմից։

Փաստաթղթում նշվում է, որ 2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիայից ի վեր շատ ղրիմցի թաթարներ անարդարացիորեն բանտարկվել, խոշտանգվել կամ անհետացել են, ինչով «Ռուսաստանն, ամենայն հավանականությամբ, շարունակել է Ղրիմի թաթարների դեմ իր ցեղասպանության քաղաքականությունը»։

Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատը նաև խնդրել է կառավարությանը որոշել, թե արդյոք Ղրիմի թաթարների ցեղասպանությունը կարող է ճանաչվել։