Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին NBC News-ի հարցազրույցում ասել է, որ եթե Թրամփը որոշի, որ ԱՄՆ-ը հարվածելու է Իրանին, նրա կառավարությունը իրավունք ունի հակահարված տալ, ինչպես դա արել է Իսրայելի դեմ։
«Երբ պատերազմ է լինում, երկու կողմերն էլ հարձակվում են միմյանց վրա։ Դա հասկանալի է։ Եվ ինքնապաշտպանությունը յուրաքանչյուր երկրի օրինական իրավունքն է»,- ասել է նա։
Արաղչին ավելացրել է, որ «եթե ԱՄՆ-ը միանա Իսրայելին այդ գրոհներում, մենք նույնը կանենք»։




























