ԱՄՆ ՌՕՈւ B-2 անտեսանելի ռմբակոծիչները թռել են Միսուրի նահանգի Ուայթմեն ռազմաօդային բազայից եւ ուղղություն վերցրել դեպի Դիեգո Գարսիա՝ Հնդկական օվկիանոսում գտնվող ԱՄՆ ռազմավարական ռազմակայան։ Այս մասին հաղորդել է UK Defence Journal-ը։
Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ ռազմական ակտիվները զանգվածայնորեն վերաբաշխվում են Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում։
B-2 Spirit-ը նախատեսված է հեռահար հարվածային առաքելությունների համար եւ կարող է կրել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային զենք։ Այն միակ ամերիկյան ինքնաթիռն է, որը հատուկ նախագծված է լավ պաշտպանված թիրախներին հարվածելու համար, ինչպիսին են ստորգետնյա օբյեկտները։





























