Վլադիմիր Պուտինը ցանկանում է, որ Ուկրաինան մնա առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցության։ Մեզ համար առաջնահերթություն է պահպանել ԱՄՆ աջակցությունը։ Ինչպես հաղորդել է УНИАН-ը, այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Պուտինը շատ է ուզում, որ մենք առանց Ամերիկայի մնանք։ Նախագահ (Դոնալդ) Թրամփի համար Իսրայել-Իրան հարցը, անկասկած, այսօր ավելի կարեւոր առաջնահերթություն ունի։ Ռուսները չեն կարողանա իրականում աջակցել Իրանին, քանի որ նրանք ուժ չունեն։ Բայց կձեւացնեն, թե փորձում են։ Եվ սա նաեւ նշան է, կարծում եմ, նախագահ Թրամփին։ Եվ ես իսկապես չեմ ուզում, որ նա բանակցի ռուսների հետ այս ֆոնին, ոչ մեր օգտին»,- նշել է նա։