Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել Իրանի հարավ-արևմուտքում գտնվող ռազմական ենթակառուցվածքներին։

Այս մասին նշվել է իսրայելական բանակի հայտարարությունում, հաղորդել է BBC-ն։

Իսրայելի պաշտպանության բանակը շաբաթ օրը մի քանի անգամ արդեն հայտնել է, որ գրոհում է Իրանի դեմ։