Իրանում Իսրայելի իրականացրած օդային հարվածի հետեւանքով սպանվել է ԻՀՊԿ «Քուդս» ուժերի կազմի Պաղեստինյան կորպուսի ղեկավար Սայիդ Իզադին, որը հոկտեմբերի 7-ի հարձակումից առաջ ֆինանսավորել եւ զինել է ՀԱՄԱՍ-ին, տեղեկացրել է Իսրայելի բանակը:
Իսրայելական բանակի տվյալներով՝ Իզադին 2023թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի իրականացրած հարձակման «ճարտարապետներից մեկն» էր, հաղորդել է The Times of Israel-ը:
Զինվորականները հայտնել են, որ նա սպանվել է գիշերն իրանական Քում քաղաքում, «երկարատեւ հետախուզական գործողության արդյունքում»։





























