ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ը չպետք է ենթարկվի պաշտպանության ծախսերի նույն չափորոշիչներին, ինչ եւ ՆԱՏՕ մնացած երկրները, տեղեկացրել է Politico-ն։

Թրամփը վաղուց է պահանջում, որ ՆԱՏՕ երկրները պաշտպանության վրա ծախսեն իրենց ՀՆԱ 5 տոկոսը, բայց երբեք չի ասել, թե արդյոք դա պետք է վերաբերի նաեւ ԱՄՆ-ին։ Ներկայում ԱՄՆ-ը ծախսում է 3,4 տոկոսը։

«Ես չեմ կարծում, որ մենք պետք է դա անենք, բայց կարծում եմ, որ նրանք պետք է անեն դա»,- ասել է նա, երբ հարցրել են պաշտպանական ծախսերը 5 տոկոսի հասցնելու իր նպատակի մասին։

«Մենք այնքան երկար ենք աջակցել ՆԱՏՕ-ին... Ուստի ես չեմ կարծում, թե մենք պետք է անենք դա, բայց կարծում եմ, որ ՆԱՏՕ երկրները պետք է անեն դա, անպայման»,- ավելացրել է Թրամփը։