ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Իրանին նոր հարվածների մասին, եթե երկիրը չհամաձայնվի դադարեցնել հակամարտությունը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
«Նրանք պետք է անմիջապես դադարեցնեն։ Հակառակ դեպքում նրանք կրկին հարվածներ կստանան», - ասել է Թրամփը գործակալության լրագրողների հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Նա ընդգծել է, որ Իրանը պետք է «անմիջապես խաղաղություն կնքի»։




























