Աճում է այն վտանգը, որ Իրանում հակամարտությունը կարող է արագորեն դուրս գալ վերահսկողությունից, շաբաթ օրը գրավոր հայտարարության մեջ ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ ի պատասխան Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածների։
«Աճում է այն վտանգը, որ հակամարտությունը կարող է արագորեն դուրս գալ վերահսկողությունից՝ աղետալի հետևանքներով քաղաքացիական բնակչության, տարածաշրջանի և աշխարհի համար։ Ես կոչ եմ անում [ՄԱԿ] անդամ պետություններին թուլացնել լարվածությունը և կատարել ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի այլ նորմերի համաձայն իրենց պարտավորությունները», - ասել է նա։




























