Իրանական Սպահանի, Նաթանզի և Ֆորդոյի միջուկային օբյեկտներում, որոնք ենթարկվել են ԱՄՆ-ի հարվածներին, ռադիոակտիվ աղտոտման նշաններ չկան: Այս մասին ասվում է Իրանի Ազգային միջուկային անվտանգության կենտրոնի հայտարարության մեջ:

«Հաշվի առնելով ձեռնարկված միջոցառումները, նախնական պլանավորումը և ռադիոակտիվ հայտնաբերման համակարգերի կողմից գրանցված տվյալները՝ աղտոտման նշաններ չեն հայտնաբերվել», - ասվում է Իրանի պետական ​​լրատվական գործակալության՝ IRNA-ի կողմից տարածված հայտարարության մեջ: