Հութիների քաղբյուրոյի անդամ Մոհամմեդ ալ-Բուխեյթին «Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ «ԱՄՆ-ին պատասխանը ժամանակի հարց է»։ Նրա խոսքը մեջբերում է իսրայելական Ynet ռեսուրսը։
«Մենք կարձագանքենք ցանկացած ագրեսիայի, որն ուղղված կլինի մեր կամ ցանկացած իսլամական երկրի դեմ։ Արաբական և իսլամական ժողովուրդները պետք է գործեն, քանի որ ԱՄՆ-ն ցանկանում է փոխել ողջ Մերձավոր Արևելքը», - հայտարարել է ալ-Բուխեյթին։ «Իրանը մեզ չի խնդրել միջամտել, և մենք չենք սպասելու, որ նրանք խնդրեն մեզ գործել»։
Նրա կարծիքով, «Իրանի դեմ ամերիկյան ագրեսիան վտանգավոր էսկալացիա և ուղիղ սպառնալիք է տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն ու խաղաղությանը։ Մենք հայտարարում ենք Իրանին մեր աջակցության մասին»։