Իսրայելի ռազմաօդային ուժերը Իրանի արևմուտքում ռազմական թիրախների ուղղությամբ հարվածների ևս մեկ շարք են սկսել։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի ծառայությունը։

Բացի այդ, մամուլի ծառայությունը հավելել է, որ «առավոտյան ՌՕՈՒ-ն գրոհել է Իսրայելի պետության տարածքի ուղղությամբ հրթիռներ արձակելուն պատրաստ իրանական հրթիռային կայանների, ինչպես նաև իրանական զինված ուժերի զինվորականների վրա»։ Նշվում է, որ հարվածներ են հասցվել նաև այն կայաններին, «որոնք որոշ ժամանակ առաջ օգտագործվել էին Իսրայելի տարածքի ուղղությամբ հրթիռներ արձակելու համար»։