Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հակաեկեղեցական գրառումն է կատարել։

«Այսօրվա քարոզը լավ առիթ է, որ Կտրիճ Ներսիսյանը հանրությանը ներկայացնի իր տիկնոջը եւ զավակին։ Պարզաբանի, թե իրեն հայտնի պոռնկացումներից հետո ինչու՞ է Սամվել Խաչատրյանին պահում վեղարի տակ։

Բացահայտի մոմի վաճառքի շահույթը ինչպե՞ս է բաշխվում Կարոյի եւ Եզրասի միջեւ․ 50/50՞, թե այլ տրամաբանությամբ։

Բարձրաձայնի, որքա՞ն է կազմել այդ շահույթը 2024 թվականին։ Նաեւ բացատրի, ինչու՞ այդ շահույթներից Կարոն եւ Եզրասը վճարումներ չեն անում ՀՀ պետական բյուջե։