Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը վճռականորեն դատապարտել է Իրանի վրա Միացյալ Նահանգների հարձակումը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) վերահսկողության ներքո գտնվող միջուկային օբյեկտներին հասցված հարվածները։
ՉԺՀ ԱԳՆ-ն ընդգծել է, որ Իրանին ԱՄՆ-ի հասցրած հարվածները լրջորեն խախտում են ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակներն ու սկզբունքները և միջազգային իրավունքը, ինչպես նաև սրում են լարվածությունը Մերձավոր Արևելքում։
Գերատեսչությունը նշել է, որ Պեկինը հակամարտության բոլոր կողմերին, հատկապես Իսրայելին, կոչ է անում հնարավորինս շուտ դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել։
Մինչև այդ Ռուսաստանի ԱԳՆ-ն վճռականորեն դատապարտել էր Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած հարվածները։