ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Իրանին ամերիկյան հարվածներ հասցնելուց հետո եկել է «դեպի խաղաղություն շարժվելու» ժամանակը, և Վաշինգտոնը դա ակնկալում է Թեհրանից։

«Ես կարող եմ միայն հաստատել, որ իրանցիներին բազմաթիվ խողովակներով ուղղակիորեն հասնում են ինչպես հանրային, այնպես էլ անձնական հաղորդագրություններ՝ նրանց տալով բանակցությունների սեղանի շուրջ նստելու բոլոր հնարավորությունները։ Նրանք հստակ հասկանում են, թե որն է ամերիկյան դիրքորոշումը, կոնկրետ ինչ քայլեր կարող են ձեռնարկել խաղաղության հասնելու համար, և մենք հուսով ենք, որ նրանք դա կանեն… Այժմ առաջ՝ դեպի խաղաղություն շարժվելու ժամանակն է»,- հայտարարել է նա Պենտագոնում լրագրողներին։

ԱՄՆ-ն կիրակի գիշերը հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտների՝ Նաթանզի, Ֆորդոյի և Սպահանի ուղղությամբ։ Ըստ ամերիկյան նախագահ Դոնալդ Թրամփի, հարվածի նպատակը երկրի միջուկային հնարավորությունները սահմանափակելն էր։ Նա հայտարարել է, որ Թեհրանը պետք է համաձայնի «ավարտել այս պատերազմը», այլապես Իրանին շատ ավելի լուրջ հետևանքներ են սպասվում։