ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ճակատագրի հարցը «պետք է որոշի Իսրայելը»։

Միևնույն ժամանակ Վենսը պնդում է, որ Վաշինգտոնը «չի ձգտում» փոխել Իրանի իշխող ռեժիմը։

Հունիսի 17-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն այս պահին չի պատրաստվում վերացնել Խամենեիին։ Սակայն, ըստ ԱՄՆ նախագահի, նա հեշտ թիրախ է, և ԱՄՆ-ն տեղեկություն ունի նրա գտնվելու վայրի վերաբերյալ։

Նաև հայտնի է դարձել, որ Ալի Խամենեին արդեն ընտրել է իր երեք հնարավոր հաջորդներին, եթե իր հետ ինչ-որ բան պատահի։