Թուրքիան լուրջ մտահոգություն է հայտնել Իրանի դեմ ԱՄՆ-ի հարձակման հնարավոր հետևանքների կապակցությամբ՝ նշելով, որ դա կարող է վերածվել գլոբալ մակարդակի տարածաշրջանային հակամարտության։ Այս մասին նշված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ։
«Թուրքիան խորապես մտահոգված է ԱՄՆ-ի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտների վրա հարձակման հնարավոր հետևանքներով։ Տեղի ունեցող իրադարձությունները կարող են հանգեցնել տարածաշրջանային հակամարտության էսկալացման՝ գլոբալ մակարդակի։ Մենք չենք ցանկանում, որ այդ աղետալի սցենարը իրականություն դառնա», — ասված է հայտարարության մեջ։
«Մենք մշտապես ուշադրություն ենք հրավիրել այն վտանգի վրա, որ իսրայելական ագրեսիայով սկսված հակամարտությունը կարող է տարածվել ողջ տարածաշրջանում և խաթարել անվտանգային իրավիճակը։ Այսօր՝ հունիսի 22-ին, Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի իրականացրած հարձակումը բարձրացրել է այդ վտանգը առավելագույն մակարդակի», — ընդգծվում է հայտարարության մեջ։





























