Իրանը կշարունակի Իսրայելի դեմ հրթիռային հարվածները, կիրակի օրը հաղորդել է Tasnim-ը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Փաքփուրին։
«Ըստ գեներալ Փաքփուրի, ԻՀՊԿ-ի պատասխան հարվածներում դադար չի լինի», - գրում է գործակալությունը։
Այս հայտարարությունը հնչել է կիրակի գիշերը Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարվածելուց հետո։ Ըստ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի, դրանց վրա հարվածները կատարվել են ծրագրի համաձայն և վնաս են պատճառել։





























