CIO Logistics-ը զգուշացնում է՝ զեղծարարները գործում են ընկերության անունից:

CIO Logistics-ը պաշտոնապես հայտարարում է՝ հաճախորդների հետ բոլոր գործարքները իրականացվում է բացառապես առցանց փոխանցումներով։ Ընկերությունը բացարձակ չի ընդունում կանխիկ դրամական միջոցներ։

Վերջին ժամանակներում եղել են դեպքեր, երբ զեղծարարները, ներկայանալով որպես CIO Logistics-ի աշխատակիցներ, զանգահարում են այլ ընկերություններ, առաջարկում լոգիստիկ ծառայություններ և խնդրում վճարել կանխիկ։ Նմանատիպ գործողությունները ոչ մի կապ չունեն մեր ընկերության գործունեության հետ․դա խաբեություն է։

Մենք դիմում ենք լոգիստիկայի ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝

  • Ներկրողներ,
  • Արտահանողներ,
  • Արտադրական և առևտրային ընկերություններ,
  • Տրանսպորտային և բեռնափոխադրող կազմակերպություններ,
  • Պահեստների օպերատորներ և բրոքերներ։

Խնդրում ենք լինել առավելագույնս զգոն։

CIO Logistics-ի հետ պաշտոնական կապի միջոցներ են՝

Հեռ: +374 (95) 211 121

 Email: [email protected]

Վեբ կայք: www.ciologistics.com

Մնացած բոլոր հեռախոսահամարները, էլ․հասցեները կամ այլ կապի միջոցները, որոնց անունից առաջարկներ են ներկայացվում, մեր ընկերության հետ կապ չունեն։

Ինչու՞ է դա կարևոր՝

  • Անվտանգություն․Առնչությունը նման դեպքերին կարող է հանգեցնել ֆինանսական և իրավաբանական ռիսկերի։
  • Ընկերության հեղինակություն․ Զեղծարար գործողությունների արդյունքում տուժում է լոգիստիկ շուկայի հանդեպ ունեցած վստահությունը։
  • Ընկերության պատասխանատվություն․ CIO Logistics-ը իրականացնում է իր գործունեությունը թափանցիկ և օրենքի շրջանակներում։

Եթե դուք ստացել եք կասկածելի առաջարկ CIO Logistics-ի անունից, անմիջապես կապ հաստատեք մեզ հետ՝ ինֆորմացիան ճշտելու նպատակով։

CIO Logistics-ը գնահատում է յուրաքանչյուր գործընկերոջ և կձեռնարկի բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի կանխի խաբեբայությունը շուկայում։