ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Կայա Կալասը հավաստիացրել է, որ Եվրամիությունը կատարել է իր խոստման 80 տոկոսը՝ 2025թ. ուկրաինական զորքերին 2 միլիոն արկ տրամադրելու վերաբերյալ։ Նա այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը ժամանելուն պես։

«Ուկրաինայի վերաբերյալ։ Արկերի մեր նախաձեռնության 80 տոկոսը կատարվել է, բայց մենք դեռ պետք է ավելին անենք՝ Ուկրաինային 2 միլիոն արկ մատակարարելու մեր նախաձեռնությունը լիովին իրականացնելու համար»,- ասել է նա։ Կալասը չի մանրամասնել, թե 2025թ. սկզբից ի վեր ԵՄ-ն իրականում քանի արկ է մատակարարել Կիեւ։ Պաշտոնյան նաեւ չի պարզաբանել, թե ինչ է նկատի ունեցել 80 տոկոս ասելով՝ մատակարարումների իրական ծավա՞լը, թե՞ Եվրամիությունում արկերի արտադրության եւ գնումների ընդլայնումը, որը հիմք է հանդիսանում տարեվերջին 2 միլիոն արկերի մատակարարման համար։