ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել հարվածներ հասցնել Իրանի օբյեկտներին «վայբերի», այլ ոչ թե հետախուզական տվյալների հիման վրա, տեղեկացրել է Rolling Stone ամսագիրը՝ հղում կատարելով անանուն պաշտոնատար անձանց։
«Բարձրաստիճան պաշտոնյաները չեն ձեւացնում, թե Թրամփի հայտարարություններն անխուսափելի միջուկային սպառնալիքի մասին հիմնված են ոչ այլ բանի, այլ միայն վայբերի վրա, որոնք միտումնավոր ստեղծվում կամ չեն ստեղծվում»,- գրել է պարբերականը։
Նրա տվյալներով՝ ԱՄՆ-ը ոչ մի նոր հետախուզական տվյալ չի ստացել, որոնք կարող էին այդ որոշման պատճառ դառնալ։





























