Իրանի օդային տարածքը փակ կլինի մինչեւ հունիսի 24-ը, տեղի ժամանակով ժամը 14:00-ն, հայտնել է իսլամական հանրապետության ճանապարհների եւ քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ Մաջիդ Ահավանը։

«Վերջին զարգացումների պատճառով եւ ուղեւորների ու չվերթների անվտանգության նպատակով երկրի օդային տարածքը փակ կլինի մինչեւ երեքշաբթի ժամը 14:00-ն։ Հայրենակիցներին խստիվ խորհուրդ է տրվում զերծ մնալ երկրի օդանավակայաններ այցելելուց եւ չվերթների վիճակի վերաբերյալ նորություններին հետեւել միայն պաշտոնական աղբյուրներից»,- նրա խոսքերը մեջբերելէ  IRNA գործակալությունը։