Իսրայելցի զինվորականները հարվածել են Ֆորդոյի միջուկային օբյեկտի շրջակայքին։ Այս մասին տեղեկացրել է բանակի մամուլի ծառայությունը։
Հարվածը հասցվել է օբյեկտի «մուտքի ճանապարհները փակելու» նպատակով, նշվել է նրա հայտարարությունում:
Զինվորականներն այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդում:
Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ, մեկ օր անց իսլամական հանրապետությունը ձեռնարկել է պատասխան հարձակում։ Փոխադարձ հարվածները շարունակվում են։ Երկու կողմերն էլ հայտնել են այս հարձակումների հետեւանքով զոհերի եւ վիրավորների մասին եւ խոստովանել են մի շարք թիրախների հարվածելու մասին։ Հակամարտության սրումից ինը օր անց դրան միացել է Միացյալ Նահանգները. հունիսի 22-ի գիշերը ամերիկյան ռմբակոծիչները գրոհել են Իրանի երեք միջուկային օբյեկտները՝ Ֆորդոյում, Նաթանզում եւ Սպահանում։





























