ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է Մերձավոր Արևելքում խաղաղություն ուզել, սակայն երբեմն այդ նպատակին հասնելու համար ուժ է պետք, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

«Նախագահը խաղաղություն է ուզում, բայց երբեմն դրան հասնելու համար ուժ է պետք», - Fox News-ի եթերում ասել է Լևիթը, մեկնաբանելով Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածներից հետո Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու՝ Թրամփի ցանկությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ Թեհրանը պետք է համաձայնի «վերջ դնել այս պատերազմը», հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների, մինչդեռ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հարձակումներից հետո, որոնք Իրանն անվանել է բարբարոսական և հանցավոր, ասել է, որ Միացյալ Նահանգները պատերազմի մեջ չէ Իսլամական Հանրապետության հետ։