Սուպերմարկետները դարձել են մեր երկրի առեւտրի չարիքը: Նման հայտարարություն այսօր` հունվարի 13-ին, հանդես եկավ ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը, «Կոնգրես» հյուրանոցում կուսակցությունների տնտեսական պլատֆորմների քննարկման ժամանակ:
Նրա խոսքով` փոխանակ նպաստելու քաղաքակիրթ առեւտրի զարգացմանը, նրանք չարիք են դարձել` «թե բիզնես տեսակետից, թե հասարակությանը խաբելու, սպառողներին ամենաայլանդակ վաճառքի համակարգեր կազմակերպելու միջոցով»: Ըստ Ա. Մինասյանի` նման տնտեսական քաղաքականությունը ոչ մի լավ բանի չի հասցնի:



























