Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը X սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչը Իսրայելի եւ Իրանի միջեւ հետեւողական հրադադարի մասին՝ երկու կողմերին հորդորելով պահպանել այն։
«Եթե այս հրադադարը հաջողվի Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ վճռական ռազմական հարվածներից հետո, դա շատ լավ իադարձություն կլինի»,- գրել է Մերցը։
Գերմանիայի առաջնորդը նշել է, որ երեքշաբթի ՆԱՏՕ գագաթաժողովի շրջանակում ամերիկացի եւ եվրոպացի գործընկերների հետ կքննարկի իրավիճակը կայունացնելու ուղիները։





























