Իսրայելական ուժերը հարվածել են Իրանի հյուսիսային Գիլան նահանգի Աստանե-ե-Աշրաֆիե քաղաքում գտնվող չորս բնակելի շենքի, հաղորդել է Mehr-ը։
Գիլանի նահանգապետի քաղաքական, անվտանգության եւ սոցիալական հարցերով տեղակալ Ալի Բաքերին նշել է, որ իսրայելական արկերը հարվածել են չորս բնակելի շենքերի, որի հետեւանքով զոհվել է ինը խաղաղ բնակիչ։
Երեքշաբթի առավոտյան IRNA-ի հետ զրույցում Ալի Բաքերին ասել է, որ պայթյունների հետեւանքով բնակելի շենքերը լիովին ավերվել են, իսկ մոտակա տները՝ վնասվել։
Նա հայտնել է, որ զոհվել է ինը մարդ, եւս 33-ը վիրավորվել է։ Նա ավելացրել է, որ վիրավորներից հինգը հոսպիտալացվել են, իսկ մնացածը ամբուլատոր բուժում են ստանում։
Բաքերին ասել է, որ նրանցից 16-ը կանայք եւ երեխաներ են։





























