Հունգարիայի ոստիկանությունը կարգադրել է ուժեղացնել հսկողությունը խոշոր տրանսպորտային հանգույցներում, այդ թվում՝ Բուդապեշտի օդանավակայանում, կապված Իսրայելի եւ Իրանի միջեւ պատերազմի հետ, երեքշաբթի Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Հանրությանը կոչ է արվում ոստիկանությանը հաղորդել ցանկացած անսովոր գործունեության կամ միջադեպի մասին»,- գրել է Օրբանը։

Ավելի վաղ հայտարարվել էր Իրանի եւ Իսրայելի միջեւ հրադադարի մասին, սակայն ավելի ուշ Իսրայելն Իրանին մեղադրել է այն խախտելու մեջ։