Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հենց նոր հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ կարգադրել է Իսրայելի պաշտպանության բանակին «վճռականորեն արձագանքել Իրանի կողմից հրադադարի խախտումներին՝ հենց Թեհրանի կենտրոնում ռեժիմի թիրախների դեմ ինտենսիվ հարվածներով»։

Հիշեցնենք, որ Իսրայելը մեղադրել է Իրանին հայտարարված հրադադարի ռեժիմը խախտելու մեջ՝ հաղորդելով իրանական բալիստիկ հրթիռ որսալու մասին:

Կողմերն ավելի վաղ համաձայնել էին չվերսկսել հարվածները, եթե հրադադարը չխախտվի: