Իրանի առողջապահության բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է տասնյակ կանանց եւ երեխաների մահը Իսրայելի վերջին հարձակումների ալիքի ընթացքում, հաղորդել է Tasnim-ը։
Իրանի առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հոսեյն Քերմանպուրը հայտնել է, որ հարձակումների սկզբից ի վեր Իսրայելի հարձակումների հետեւանքով զոհվել է 44 իրանցի կին, վիրավորվել 163-ը։ Զոհերի թվում են երկու հղի կին, որոնք մահացել են իրենց չծնված երեխաների հետ միասին։
Նա ավելացրել է, որ մահացել է նաեւ 13 երեխա, որոնցից ամենափոքրը ընդամենը երկու ամսական էր։ Վիրավորված ամենափոքր երեխան չորս տարեկան է եւ ներկայում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ 50 տոկոս այրվածքներով։
Երեխայի մայրը՝ գինեկոլոգ բժիշկ Ռասուլին, սպանվել է հոր եւ երկու ամսական քրոջ հետ միասին։





























