Երկուշաբթի Իրանի Էվին բանտին, որտեղ պահվում են քաղբանտարկյալներ, հասցված օդային հարվածը միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է, հայտնել է ՄԱԿ մարդու իրավունքների գրասենյակը, հաղորդել է Reuters-ը։

«Էվին բանտը ռազմական օբյեկտ չէ, եւ դրա թիրախավորումը միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է»,- երեքշաբթի Ժնեւում լրագրողներին ասել է ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Թամին ալ-Հիթանը՝ առանց Իսրայելի անունը նշելու։

Նա ասել է, որ իր գրասենյակը հաղորդագրություններ է ստացել հաստատության ներսում հրդեհների եւ վիրավորների անհայտ թվի մասին:

Իրանն ավելի վաղ հայտնել էր Թեհրանի Էվին բանտին Իսրայելի հասցրած ավիահարվածի հետեւանքով քաղաքացիական անձանց մահվան մասին: