ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իսրայելը եւ Իրանը խախտել են հրադադարը՝ գրոհներ իրականացնելով երեքշաբթի օրվա մարտականգործողությունները դադարեցնելու վերջնաժամկետից հետո, հաղորդել է Associated Press-ը:
Թրամփը, Հաագայում ՆԱՏՕ գագաթաժողով մեկնելուց առաջ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, արտահայտել է իր հիասթափությունը շարունակվող գրոհների վերաբերյալ:
«Նրանք խախտեցին այն, բայց Իսրայելը նույնպես խախտեց այն»,- ասել է Թրամփը։
«Ես դժգոհ եմ Իսրայելից»,- ավելացրել է նա։
Իսրայելն ավելի վաղ մեղադրել էր Իրանին հրադադարի խախտման մեջ։
Իրանը հերքում է մեղադրանքներն իր հասցեին։





























